ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով՝ MIT-ի ուսանող Անտոն և Ջեյմս Պեր-Բուենո եղբայրները մշակել են սխեմա, որով մուտք են գործել հաստատմանը սպասող գործարքներ, գողացել այդ միջոցները և դրանք ուղարկել իրենց հաշիվներին: Նրանք օգտվել են Ethereum բլոկչեյնի խոցելիությունից, որն առկա է գործարքն իրականացնելուց հետո առաջին պահերին:
Նրանք Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի (MIT) ուսանողներ են: Ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալների, նրանք 12 վայրկյանում 25 միլիոն դոլար գողացել են: Նրանց սպառնում է մինչև 60 տարվա ազատազրկում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: