Հայաստանի օրենսդրությունում ցանկանում են ներդնել կորպորատիվ կառավարման օրենսգիրքը։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Հայաստանում գործում են Կենտրոնական բանկի կողմից հաստատված կորպորատիվ կառավարման սկզբունքներ, սակայն դրանք տարածվում են միայն այն ֆինանսական կազմակերպությունների և ընկերությունների վրա, որոնք ցանկանում են արժեթղթեր ցուցադրել Հայաստանի ֆոնդային բորսայում:
Պապոյանը նշեց, որ կորպորատիվ օրենսգիրքը առայժմ նախատեսվում է ամրագրել օրենսդրության մեջ, բայց կամավոր հիմունքներով։
Մանրամասները՝ տեսանյութում։