2020-2023-ին ավանդների դիմաց փոխհատուցում է ստացել 25.156 ավանդատու

1 Min Read
2020-2023 թթ․ ընթացքում ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում է ստացել 25156 ավանդատու: Այս նպատակով պետբյուջեից հատկացվել է ավելի քան 5 մլրդ դրամ, հայտնում են ԱՍՀՆ-ից:
2024 թ․ շուրջ 8000 անձի ավանդների փոխհատուցում տրամադրելու համար նախատեսվել է 1 մլրդ 500 մլն դրամ։
Հիշեցնենք, որ ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն մինչև 1941 թ․ հունիսի 30-ը ծնված անձինք։

Կիսվեք այս հոդվածով