Բարձր տեխնոլոգիաներն արմատական փոփոխություններ են բերել կրթական ոլորտում: Աշխարհով մեկ ոլորտում բազմաթիվ կառավարություններ գումարներ են ծախսում սեփական բնակչությանը նորարական կրթությամբ ապահովելու համար: Գրում է Zen.yandex.ru-ն։
Նորարական կրթության ամենադինամիկ զարգացող ուղղություններից է նախագծային ուսուցումը: Այս տերմինի տակ հասկանում ենք ուսուցման մի մոդել, որը կողմնորոշված է դեպի աշակերտներ և ունի ամուր կապեր աշխարհի պրակտիկ կողմի կամ կրթության կիրառական մասի հետ: Նախագծային ուսուցումը այնքանով է գրավիչ, որ հնարավորություն է տալիս աշակերտին ըմբռնել ստացված կրթության արժեքը և կիրառել դրանք իրականության մեջ:
Ներկայումս, նախագծային ուսուցման տեխնոլոգիաներով հայտնի հարթակը «Գլոբալ լաբն» է: Վերջինս իրենից ներկայացնում է նախագծերի միասնական պահոց: Որոշ համակարգեր, օրինակ «MEL Science»-ը, օգտագործում են վիրտուալ և լրացուցիչ իրականության համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս երեխաներին ստանալ ավելի պրակտիկ գիտելիքներ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը և այլն: