Վերաբացվել է Ամիօ բանկի Արտաշիսյան մասնաճյուղը

1 Min Read

Ամիօ բանկի ժպիտն արդեն ավելի մոտ է Շենգավիթ վարչական շրջանի բնակիչներին: Վերաբացվել է Ամիօ բանկի Արտաշիսյան մասնաճյուղը:

Մենք ուրախ ենք, որ Շենգավիթ համայնքում ու հարակից տարածքներում բնակվող մեր հաճախորդներն այսուհետ կունենան հնարավորություն սպասարկվելու առավել ժամանակակից և ընկերական միջավայրում:

«Բանկն առաջին անգամ թողարկել է պարտատոմսեր, որն ի տարբերություն ավանդի, ավելի գրավիչ և իրացվելի ներդրումային գործիք է, որը թույլ է տալիս հաճախորդին ցանկացած պահի մինչև մարման ժամկետը վաճառել իր պարտատոմսը՝ առանց կորցնելու կուտակված տոկոսագումարները»,- ասել է Սոֆյա Մաճկալյանը:

Բանկի Արտաշիսյան մասնաճյուղի բացմանը ներկա էր նաև Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն:

«Ցանկանում եմ շնորհավորել մեր գործընկերներին և նշել, որ վերջերս Հայաստանում առաջին անգամ հենց Ամիօ բանկի հետ ենք թողարկել Amio Visa Business Signature քարտերը, որոնք բիզնես հաճախորդների համար նախատեսված ամենաբարձրակարգ քարտերն են»,- ասել է Դիանա Կիգուրաձեն:

Ամիօ բանկի Արտաշիսյան մասնաճյուղը գտնվում է Արտաշիսյան 84/2 հասցեում:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից


AMIO Mobile բանկինգն այսուհետ կունենա նոր հնարավորություն


 

 

 

TAGGED:
Share This Article