Շարունակվում է Երևանում անցկացվող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը: Այդ մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Համաժողովի երրորդ օրը մեկնարկել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հանդիպումով Ֆրանսիական զարգացման գործակալության (AFD) պատվիրակության հետ՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի և գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենաերի գլխավորությամբ:
Կողմերը քննարկել են ընթացիկ բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը, ջրային, հողային և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության ծրագրերի իրականացման հեռանկարները և այլ հարցեր: