Տրանսպորտը թանկացել է, սննդամթերքը՝ էժանացել․ ի՞նչ է փաստում վիճակագրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

2024թ. ապրիլին 2023թ. ապրիլի համեմատ սպառողական գների ինդեքսը նվազել է 0.7 %-ով։

Այլ կերպ ասած՝ Հայաստանում ապրանքներն ու ծառայությունները 0.7 %-ով էժանացել են: Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։

Հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.5% գնանկում, իսկ 2024թ. մարտի համեմատ՝ 1.4% գնաճ:

Այսպես․

  • Հացաբուլկեղեն և ձավարեղեն՝ -4.2 %-ով
  • Միս՝ -2.3 %-ով
  • Ձուկ և ծովամթերք -6.5 %-ով
  • Կաթնամթերք, պանիր և ձու՝ -1.9 %-ով
  • Յուղեր և ճարպեր՝ -15.2 %-ով
  • Միրգ՝ -5.0 %-ով
  • Բանջարեղեն՝ -8.2 %-ով
  • Շաքար, մրգախյուս, մեղր, օշարակներ, շոկոլադ և շաքարային հրուշակեղեն՝ -2.8 %-ով
  • Սննդամթերք, չներառված ուրիշ խմբավորումներում՝ -5.2 %-ով
  • Սուրճ, թեյ և կակաո՝ 2.7 %-ով
  • Հանքային կամ աղբյուրի ջուր. շշալցված խմելու ջուր՝ 0.7 %-ով
  • Օղի՝ 9.7 %-ով
  • Գինի՝ -1.1 %-ով
  • Գարեջուր՝ 4.6 %-ով
  • Ծխախոտային արտադրատեսակներ՝ 7.6 %-ով

Մանրամասները՝ տեսանյութում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով