ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՐԱԿԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Պարզվում է՝ առկա է ուժեղ կապվածություն երկրում կրթական համակարգի որակի և ընդհանուր տնտեսական վիճակի, ինչպես նաև առհասարակ բարեկեցության միջև։ Ինչպես ասել է ՀԱՀ-ի առաջին սևամորթ նախագահ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելան, կրթությունն ամենահզոր զենքն է, որը կարող ենք օգտագործել փոխելու համար աշխարհը։ Ցավոք կրթության դերը և նշանակությունը ոչ բոլորն են ըմբռնել։ Աշխարհում կան երկրներ, որոնք պայմաններ չեն ստեղծում մարդկանց համար՝ իրացնելու իրենց կրթվելու իրավունքը։

Ինչ խոսք, ծախսվոմ են միլիոնավոր դոլարներ կրթության ուղղությամբ, սակայն արդյունքներն այնքան էլ գոհացուցիչ չեն։
Վիճակագրական տվյալները վկայում են, որ այս տարի կրթության վրա իրականացված պետական ծախսերի ծավալն աշխարհում կազմել է $2,642,581,000,000, իսկ միայն այսօր՝ մոտ $9,000,000,000։ Հսկայական գումարներ են, սակայն դրանք հիմնականում կենտրոնացված են մի քանի երկրների ձեռքում, իսկ աշխարհի շատ կետերում  առկա է կրթության անհասանելիություն։ Այս առումով հետաքրքիր է հասկանալ թե որ երկրներն ունեն աշխարհի ամենալավ կրթական համակարգը, և որոնք՝ ամենավատը․

Գծապատկեր 1․ Լավագույն կրթական համակարգ ունեցող 5 երկրները  2022 թ․-ի դրությամբ

Առաջին երեք հորիզոնականները պատկանում են ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Գերմանիային։ Այս ցուցակը եզրափակում են Կանադան և Ֆրանսիան։ Փաստացի ստացվում է, որ կրթական մակարդակի առումով Արևմուտքը էական առավելություններ ունի։ Դրա մասին են վկայում տնտեսության ձեռքբերումները, որոնք զրոյացվեցին ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով։

Իրավիճակը կրթության մասով շարունակում  է վատթարանալ ստորև բերված երկրներում․

Գծապատկեր 2․ Վատագույն կրթական համակարգ ունեցող 5 երկրները՝  2022 թ․-ի դրությամբ 

Աշխարհում կան երկրներ, որոնց մոտ կրթական համակարգը գրեթե լիկվիդացված է։ Կրթական վատագույն համակարգ առկա է Նիգերում, որտեղ բնակչության ընդամենը 28,7%-ն ունի կրթություն։

Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են Բուրկինա Ֆասոն և Մալին, որտեղ բնակչության կրթվածության մակարդակը կազմում է համապատասխանաբար՝ 28,7% և 31,1%։ Վատագույն կրթական համակարգով երկրների ցանկը եզրափակում են Եթովպիան և Գվինեան։

Կիսվեք այս հոդվածով