Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ (տեսանյութ, լուսանկարներ)

3 Min Read

Ուսանողների ու երիտասարդության օրվան ընդառաջ անմիջական միջավայր էր Երևանի պետական համալսարանում, որտեղ բուհի ուսանողները, որոնք կրթաթոշակ են ստացել Բիբլոս Բանկ Արմենիայից, հանդիպեցին Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանի հետ։

Բանկը և բուհը միասին նախագծեր անելու հաջող փորձ ունեն։ 2023 թ. Բանկի 15-ամյակի շրջանակում իրականացվող ամենակարևորը նախագծերից էր համալսարանի հետ ստորագրված համագործակցության հուշագիրը։ Դրա շրջանակում 2023-2024 ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ՝ 1 միլիոն դրամի չափով, իսկ ևս 5 ուսանող՝ ուսման վարձի փոխհատուցում։

Մայիսի 16-ը Հայաստանում Ուսանողների և երիտասարդության, ինչպես նաև ԵՊՀ հիմնադրման օրն է, ինչի առթիվ էլ հավաքված ուսանողները կիսվեցին, թե ինչպես է Բանկի կողմից տրամադրված կրթաթոշակը էլ ավելի մոտիվացրել իրենց։

Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը հանդիպումից հետո նշեց, որ տպավորված է երիտասարդներով։

«Շատ ուրախ ենք համալսարանի ընձեռած հնարավորության համար, որը թույլ տվեց հանդիպել Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից կրթաթոշակ ստացած ուսանողների հետ։ Տպավորված եմ հանդիպումով և հուսով եմ՝ կրթաթոշակը երիտասարդներին կօգնի հասնել իրենց նպատակներին։ Բիբլոս Բանկ Արմենիան շատ է կարևորում ակադեմիական կրթությունը, և կրթաթոշակային այս նախաձեռնությունը ևս մեր ուշադրության կենտրոնում է»,- ասաց Հայկ Ստեփանյանը։

Հանդիպմանը ներկա էր նաև ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, որի խոսքով, բուհը կարևորում է Բիբլոս Բանկ Արմենիայի հետ համագործակցությունը, ինչը խթանում է գործատուի և կրթության միջև կապը։

«Այսօր ուսանողների հետ զրույցում ևս մեկ անգամ շեշտեցինք, որ այս կրթաթոշակը նաև պատասխանատվություն է, որովհետև նրանք պետք է կարողանան կրթության արդյունքները հետագայում ծառայեցնել իրենց կարիերայի առաջընթացին։ Եվ նման համագործակցությունները համալսարանի և գործատուի միջև ստեղծում են լայն հնարավորություններ բոլորի համար։ Ես կարծում եմ այս հնարավորությունը մեր ուսանողները լավագույնս կօգտագործեն, և Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից տրամադրված կրթաթոշակները կծառայեն իրենց նպատակին»,- նշեց Հովհաննես Հովհաննիսյանը։

Նախաձեռնությունը շարունակական է․ հաջորդող տարիների ընթացքում ևս Բիբլոս Բանկ Արմենիան կրթաթոշակներ կտրամադրի ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի  բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին։

Կարևորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բիբլոս Բանկ Արմենիան շարունակ ներդրում է կատարում առողջ,  բարգավաճող համայնքներ կառուցելու գործում՝ իրականացնելով մի շարք ԿՍՊ ծրագրեր և կրթական նախագծեր:

Կրթաթոշակների և ուսման վարձի փոխհատուցման ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ  այստեղ ։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով