Ամերիկացի միլիարդատեր Ֆրենկ Մակքորթը, ով աշխատում է անշարժ գույքի ոլորտում, հայտարարել է, որ մտադիր է գնել TikTok սոցիալական ցանցը, – գրում է РБК-ն՝ հղում անելով Bloomberg-ին:
Մակքորթը հայտարարել է, որ համագործակցում է Guggenheim Securities ներդրումային բանկի, Kirkland & Ellis իրավաբանական ընկերության և մի շարք գիտնականների հետ: Գնման պլանին աջակցում է նաև Համաշխարհային սարդոստայնի ստեղծող Թիմ Բերներս-Լինը։
Ավելի վաղ ֆինանսների նախարարության նախկին նախարարը հայտարարել էր ներդրողների խումբ ստեղծելու մասին, ինչպես նաև TikTok սոցիալական ցանցը ձեռք բերելու համար: Նախարարի պաշտոնից հեռանալուց հետո նա գլխավորել է Liberty Strategic Capital ներդրումային ընկերությունը։
Նշվում է, որ եթե գործարքը կայանա, ապա այն կգնահատվի առնվազն 100 մլրդ դոլար։ Համեմատության համար նշվում է, որ Tik Tok-ի եկամուտը ԱՄՆ-ում 2023 թվականին կազմել է մոտ 20 մլրդ դոլար։
Ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է մի օրինագիծ, ըստ որի երկրում կարգելվի TikTok-ի օգտագործումը, եթե դրա սեփականատերը ՝ չինական ByteDance տեխնոլոգիական ընկերությունը, առաջիկա 270 օրվա ընթացքում չվաճառի սոցիալական ցանցը ԱՄՆ-ում:
The Wall Street Journal-ը գրել է, որ Պեկինը ByteDance-ին հասկացրել է, որ TikTok-ի վաճառքը անցանկալի է, և ավելի նախընտրելի տարբերակ է, որ այն արգելվի ԱՄՆ-ում:
Tiktok-ն էլ հայտարարել է, որ հավելվածն արգելող օրինագիծը խախտում է ավել քան 170 մլն օգտատերերի խոսքի ազատության իրավունքը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում