BanksNewsBanksNews
Ծանուցում Ցույց տալ ավելին
Վերջին նորությունները
Վրաստանի ամենաերկար թունելի շինարարությունն ընթանում է ակտիվ ռեժիմով
Վրաստանի ամենաերկար թունելի շինարարությունն ընթանում է ակտիվ ռեժիմով
29 Հունվարի, 2023
Ջրի մաքրման նոր տեխնոլոգիաները
Ջրի մաքրման նոր տեխնոլոգիաները
27 Հունվարի, 2023
Կյանքի որակը ավստրալական Սիդնեյում և մայրաքաղաք Երևանում. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Կյանքի որակը ավստրալական Սիդնեյում և մայրաքաղաք Երևանում. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
27 Հունվարի, 2023
ԱՄՆ խոշոր ընկերություններում զանգվածային կրճատումներ են
ԱՄՆ խոշոր ընկերություններում զանգվածային կրճատումներ են
27 Հունվարի, 2023
ՊԵԿ-ի և «Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերության միջև կնքվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր
ՊԵԿ-ի և «Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերության միջև կնքվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր
27 Հունվարի, 2023
Aa
  • Լրահոս
    • Միջազգային
    • Պաշտոնական
    • Մամուլ
  • Բիզնես
    • Ֆինանսներ
  • Բանկեր
  • Վերլուծություն
    • Տնտեսություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Վերնագիր: Ներկայումս Հայաստանում տկարամտությամբ ապրում է 436 494 մարդ
Կիսվել
BanksNewsBanksNews
Aa
Որոնում
  • Լրահոս
    • Միջազգային
    • Պաշտոնական
    • Մամուլ
  • Բիզնես
    • Ֆինանսներ
  • Բանկեր
  • Վերլուծություն
    • Տնտեսություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Have an existing account? Sign In
Հետևել
BanksNews > Լուրեր > Լրահոս > Պաշտոնական > Ներկայումս Հայաստանում տկարամտությամբ ապրում է 436 494 մարդ
Պաշտոնական

Ներկայումս Հայաստանում տկարամտությամբ ապրում է 436 494 մարդ

1 Սեպտեմբերի, 2022
Կիսվել
3 Min Read
Ներկայումս Հայաստանում տկարամտությամբ ապրում է 436 494 մարդ
ԿԻՍՎԵԼ
Սեպտեմբերն ամբողջ աշխարհում հռչակված է որպես Ալցհայմերի հիվանդության իրազեկվածության բարձրացման ամիս, որի շրջանակում «Alzheimer’s Care Armenia» (ACA) և «Alzheimer’s Disease International» կազմակերպություններն իրենց ուղերձն են հղել աշխարհին։
✔️ Հայաստանում ապրում է ծերունական թուլամտություն ունեցող 436 494 մարդ։
✔️ Մինչև 2050 թվականը ակնկալվում է, որ այդ թվերը կգերազանցեն 1,501,050-ը։
«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունն ու «Alzheimer’s Disease International» միջազգային ֆեդերացիան՝ Ալցհայմերի և դեմենցիայի ավելի քան 105 ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիան կոչ են անում աշխարհին. «Առողջապահության կազմակերպությունը (ԱՀԿ), կառավարությունները և հանրային առողջապահական այլ մարմիններ անհապաղ անհրաժեշտ հետախտորոշիչ աջակցություն պետք է ցուցաբերեն դեմենցիայով ապրողներին՝ հաշվի առնելով տարածվածության նոր ակնառու կանխատեսումները»:
🔹 Առողջապահության չափանիշների և գնահատման ինստիտուտի հետազոտությունները ցույց են տվել, որ ներկայումս Հայաստանում թուլամտությամբ ապրում է 436494 մարդ, որոնց թիվը մինչև 2050 թվականը կհասնի 1501050-ի՝ արտառոց աճը՝ 244%: Թեև այս թվերը ապշեցուցիչ են, հավանական է, որ դրանք թերագնահատում են խնդրի իրական մասշտաբը, և ապացույցներ են ի հայտ գալիս, որ COVID-19-ը կարող է մեծացնել ապագայում թուլամտության զարգացման վտանգը՝ զուգակցված շատ երկրներում դեմենցիայի վատ ախտորոշման հետ:
ADI-ի գործադիր տնօրեն Պաոլա Բարբարինոն ասում է, որ աշխարհի կառավարությունների մեծ մասը պատրաստ չէ, և քանի դեռ ժամանակ կա անհրաժեշտ է գործել: «Ողջ աշխարհում դեմենցիայի մասնագետները ցույց են տվել, որ մենք մոտակա տարիներին դեմենցիայի տարածվածության արտառոց աճի ճանապարհին ենք: Մենք գիտենք, որ ցանկացած այլ հիվանդություն, որը կանխատեսում էր 244% աճ 30 տարուց պակաս ժամանակում, անշուշտ, կարժանանա կառավարության ուշադրությանը: Այնուամենայնիվ, հիասթափեցնող է, որ կառավարությունների մեծ մասը չունեն դեմենցիայի պլաններ՝ չնայած 2017թ․ դրանց մշակելու պարտավորությանը: Խտրականությունը, որը դեռևս առկա է դեմենցիայի շուրջ, ցույց է տալիս, որ շատ մարդիկ դեռևս չեն դիմում ախտորոշման»:
🔹 Ալցհայմերի համաշխարհային միամսյակը իրազեկման ամենամյա արշավ է, որը միավորում է մարդկանց աշխարհի բոլոր անկյուններից՝ բարձրացնելու իրազեկությունը և մարտահրավեր նետելու Ալցհայմերի հիվանդության և բոլոր տեսակի դեմենցիայի շուրջ պահպանվող խարանին:
Այս տարվա խորագիրն է «Իմացի՛ր դեմենցիան, ճանաչի՛ր Ալցհայմերի հիվանդությունը», որը հիմնված է գիտելիքների հզորության վրա՝ հատուկ ուշադրություն դարձնելով հետախտորոշիչ բուժմանը և աջակցությանը: Հայաստանում հետախտորոշիչ աջակցությունը մի քանի անգամ բացակայում է, քանի որ հիվանդությամբ ախտորոշված շատ մարդիկ չեն կարողանում օգտվել բուժումից և աջակցությունից։
🔹 «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության հիմնադիր բժիշկ Ջեյն Մահաքյանի խոսքով․«Հայաստանում թուլամտության տարածվածության աճ կա, ինչը վկայում է Հայաստանում դեմենցիայով ապրողների և նրանց խնամողների ռիսկերի մեղմացման, ինչպես նաև հետախտորոշիչ աջակցության կարևորության մասին»:
ADI-ի գործադիր տնօրեն Պաոլա Բարբարինոն նշում է, որ ամբողջ աշխարհի կառավարություններն պետք է մեղմեն հանրային առողջության այս ճգնաժամը և անհրաժեշտ աջակցություն տրամադրեն դեմենցիայով ապրողներին, սակայն շատ կառավարություններ դեռ հրաժարվում են գործել. «2017 թվականին ԱՀԿ-ի բոլոր 194 անդամ երկրները պարտավորվել են բարձրացնել իրազեկվածությունը և իրականացնել դեմենցիայի ռիսկի նվազեցման միջոցառումներ՝ ԱՀԿ-ի գլոբալ գործողությունների ծրագրի միջոցով, որը վերաբերում է դեմենցիայի հանրային առողջության արձագանքմանը, սակայն մինչ այժմ 194 անդամ պետություններից միայն 39-ն են հետևել իրենց գործողություններին: Ապացույցներն ու կանխատեսումները միանշանակ են, և կառավարությունները կանգնած են երկու ընտրության առաջ՝ գործել 2017 թվականի իրենց պարտավորությունների համաձայն կամ դիտավորյալ ընկնել մեր ժամանակի հանրային առողջության ամենամեծ ճգնաժամերից մեկի մեջ»:

You Might Also Like

ՊԵԿ-ի և «Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերության միջև կնքվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր

Նախատեսվում է լայնածավալ փոփոխություններ իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքում

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն իրազեկում է

Բացահայտել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք

Կառավարությունը հաստատել է Ջերմուկի տնտեսավարողների աջակցության ծրագիրը

ghandilyan 1 Սեպտեմբերի, 2022
Կիսվեք այս հոդվածով
Facebook Twitter Pinterest LinkedIn Telegram Email Copy Link Print
Թողնել մեկնաբանություն Թողնել մեկնաբանություն

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Գտեք մեզ սոց. ցանցերում

Ad image

Կարդացեք նաև

ՊԵԿ-ի և «Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերության միջև կնքվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր
ԼրահոսՊաշտոնական

ՊԵԿ-ի և «Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերության միջև կնքվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր

27 Հունվարի, 2023
Նախատեսվում է լայնածավալ փոփոխություններ իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքում
ԼրահոսՊաշտոնական

Նախատեսվում է լայնածավալ փոփոխություններ իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքում

27 Հունվարի, 2023
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն իրազեկում է
Պաշտոնական

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն իրազեկում է

27 Հունվարի, 2023
Բացահայտել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք
Պաշտոնական

Բացահայտել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք

27 Հունվարի, 2023

© BANKSNEWS.am

  • Լրահոս
  • Բիզնես
  • Բանկեր
  • Վերլուծություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Հետևեք մեզ

Բաժանորդագրվեք մեր էջերին և բաց մի թողեք մեր վերջին նորությունները․

Facebook Telegram Youtube

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Մոռացե՞լ եք գաղտնաբառը