3 մլրդ դրամ կհատկացվի առողջապահական ծառայությունների ֆինանսավորմանը

1 Min Read

ՀՀ կառավարության որոշմամբ՝ բյուջեի վերաբաշխման արդյունքում 3 մլրդ դրամ կհատկացվի առողջապահական ծառայությունների ֆինանսավորմանը։

Նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ այդ գումարից շտապօգնության ծառայություններին կուղղվի 400 մլն դրամ, հեմոդիալեզին՝ 500 մլն դրամ, ոչ վարակիչ հիվանդությունների բուժմանը՝ 800 մլն դրամ, ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բուժմանը՝ 300 մլն դրամ, սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բուժօգնության համար՝ 1.5 մլրդ դրամ, փոխպատվաստման ծառայություններին՝ 200 մլն դրամ, ինֆեկցիոն հիվանդությունների բուժմանը՝ 100 մլն դրամ։ 

«Այս ավելացումներով շարունակում ենք հանձնառությունը՝ տարեցտարի ավելացնել բժշկական օգնության հասանելիությունը բնակչությանը»,- ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նաև նշել է, թե այդ ավելացումները կապված են ԼՂ-ից տեղահանվածների բուժօգնության հավելյալ ծավալներ ներդնելու համար։

Կիսվեք այս հոդվածով