Տեղահանվածներից ովքեր կարող են դառնալ բնակարանային ապահովման ծրագրի շահառու

1 Min Read

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացված նախագծով կառավարությանն առաջարկվում է հաստատել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։

Սոցապնախարարը ներկայացրել է ծրագրի բաղադրիչները։ Առաջինը՝ բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերումն է հավաստագրի տրամադրման միջոցով, երկրորդը՝ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրումը։

Ծրագրի շահառու կարող է դառնալ 2020թ. սեպտեմբերի 27-ից հետո ԼՂ-ից բեռնի տեղահանված ընտանիքը, եթե ընտանիքի բոլոր անդամներն, այդ թվում՝ անչափահասներն, ունեն կամ ստացել են ՀՀ քաղաքացիություն, իսկ ձեռքբերվող տան մակերեսը չպետք է պակաս լինի 12 քմ2՝ ընտանիքի 1 անդամի հաշվարկով, և ձեռք բերվող տան արժեքը չգերազանցի 55 մլն դրամը։

Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է գործընկեր բանկերի կողմից, սակայն ծրագրի իրականացման ընթացքում աջակցության գումարն ու դրա տոկոսագումարները վճարվելու է ՀՀ կառավարությա կողմից։

Կիսվեք այս հոդվածով