Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար առողջության պարտադիր ապահովագրության ներդրման ժամկետ հաստատված չէ. ԱԳՆ

1 Min Read

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը տեղեկացնում է, որ Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ներդրման հարցը քննարկվել է Վրաստանի իրավասու գերատեսչությունների հետ:

Նրա խոսքով՝ օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէ. մամուլում շրջանառվող՝ հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ, դիտարկվում են ավելի ուշ ժամկետներ:

«Վրաստանի իշխանությունները գործընթացի և մանրամասների վերաբերյալ նախապես պաշտոնապես կտեղեկացնեն Հայաստանի իրավասու մարմիններին՝ ՀՀ քաղաքացիներին պատշաճ ժամկետում իրազեկելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կիսվեք այս հոդվածով