Հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարությունից։
Նախագծի նպատակը ակցիզային հարկով հարկվող ապրանքների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման և հետագայում արտահանման դեպքերում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի գումարները տնտեսավարող սուբյեկտներին հետ վերադարձնելն է:
Նախագծի մանրամասներին ծանոթանալու և առաջարկներ ներկայացնելու համար կարող եք այցելել հետևյալ հղմամբ։
Առաջարկները ներկայացնելու վերջնաժամկետն է ս. թ. սեպտեմբերի 15-ը: