Օրերս Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները։
Թվային ակտիվների ոլորտում կրիպտոփոխանակման հարթակների դերի, առանձնահատկությունների և ժամանակակից աշխարհում դրանց արդիականության մասին խոսել է Fastex Exchange-ի գործառնությունների գծով տնօրեն Մհեր Թունյանը։ Fastex Exchange-ում գրանցման կարգին, հարթակի ընձեռած հնարավորություններին անդրադարձել է Fastex Exchange ՏՏ նախագծի ղեկավար Արգինե Ավագյանը։ Վերջինս խոսել է հարթակում գործարկված նոր հակաֆիշինգային (anti-phishing) ծրագրի մասին, որը թույլ է տալիս պայքարել կիբերհարձակումների և անձնական տվյալների յուրացման փորձերի դեմ։
Տեղեկատվական հանդիպումն ամփոփվել է P2P (peer-to-peer) գործարքների մասին անդրադարձով: Fastex Exchange-ի P2P մենեջեր Տարոն Պողոսյանը խոսել է հարթակում P2P մեթոդով (peer-to-peer` մեկ ֆիզիկական անձից մյուսին թվային ակտիվ փոխանցելը՝ առանց միջնորդի) գործարքներ իրականացնելու առանձնահատկությունների և հարթակի մի շարք հնարավորությունների մասին։
Fastex-ի առաջիկա հանդիպումների վերաբերյալ մասնրամասները բաց չթողնելու համար անհրաժեշտ է հետևել էկոհամակարգի սոցիալական կայքէջերին։
***
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը, Fastexverse վիրտուալ 3D իրականությունը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։