Պաշտպանության նախարարությունը պարզաբանում է տարածել նախարարությունում բարձրաստիճան պաշտոնյաների կադրային վերադասավորումների և նշանակումների վերաբերյալ։
«Պաշտպանության նախարարությունում ՀՀ նախագահի հրամանագրերով տեղի են ունեցել կադրային վերանշանակումներ, որոնք պայմանավորված են զինված ուժերի բարեփոխումների շրջանակում 2023 թվականի հոկտեմբեր ամսին ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով՝ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ նոր կանոնադրությունների և կառուցվածքի հաստատման հանգամանքով», – ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի Վահագն Խաչատուրյանը մայիսի 13-ին մի շարք հրամանագրեր է ստորագրել, որոնցով Պաշտպանության նախարարությունում բարձրաստիճան պաշտոնյաների կադրային վերադասավորումներ և նշանակումներ են եղել։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում