ՀՀ քաղաքացիները՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վերաբերյալ. Gallup- ի հարցման արդյունքները

1 Min Read

Հերթական հարցումն իրականացրել ենք մի փոքր արտահերթ ժամանակացույցով, ինչը պայմանավորված է վերջին մեկ շաբաթվա զարգացումներով:

Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է «Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ` Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վերաբերյալ «Առաջնորդում» խորագրով հարցման արդյունքները:

Նշենք, որ հարցումն իրականացվել է մայիսի 13-14-ն ընկած ժամանակահատվածում:

Ինչպե՞ս եք գնահատում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նախաձեռնած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը:

Լիովին դրական՝ 35.1 %

Ավելի շուտ դրական՝ 17.8%

Ավելի շուտ բացասական՝ 10%

Ընդհանրապես բացասական՝ 23.5 %

Դժվարանում եմ պատասխանել՝ 13.6%

Ինչպե՞ս եք տեսնում Նիկոլ Փաշինյանի հեռացումը:

Հրաժարականի միջոցով՝ 30.6%

ԱԺ պատգամավորների կողմից անվստահության հայտնում՝ 9.3%

Դատախազության կողմից սանկցիայի կիրառում, ձերբակալում ՝ 8.4%

Փաշինյանը չպետք է հեռանա՝ 19.1%

Այլ՝ 4.4%

Դժվարանում եմ պատասխանել՝ 28.2%

Կիսվեք այս հոդվածով