Քննարկվել է Սիսիան-Քաջարան ճանապարհաշինության ծրագրի ֆինանսավորման հարցը

1 Min Read
Շարունակվում է Երևանում անցկացվող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը: 
Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ համաժողովի երկրորդ օրը մեկնարկել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների միջև հանդիպումով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի կոշտ թափոնների ծրագրի նպատակի վերաձևակերպման հնարավորությունը և ֆինանսական աջակցությունը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքներին, Երևանում ռեզիդենտ գրասենյակի հիմնումը, Սիսիան-Քաջարան ճանապարհաշինության ծրագրի ֆինանսավորումը, Սյունիքի շրջանակային վարկը և այլն:

Կիսվեք այս հոդվածով