Կրթության աջակցություն հայրենիքի պաշտպանին

1 Min Read

Նոր ուսումնական տարում Հայաստանի բանկերի միության աջակցությամբ հայրենիքի պաշտպան և ապագա իրավաբան Հրաչ Սաֆարյանը հնարավորություն ունի շարունակել ուսումը և արդեն հաջորդ տարի ավարտել բուհը։ Այս մասին հայտնում են ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Ուսման ֆինանսական աջակցությունը ցուցաբերվել է Հայաստանի բանկերի միության և «4090 Բարեգործական» հիմնադրամի միջև հաստատված համագործակցության շրջանակում։

Առևտրային բանկերի և ՀԲՄ աջակցության նպատակն է կրթության միջոցով փոխել պատերազմի մասնակից հայրենիքի պաշտպանների կյանքի որակը և ապահովել նրանց արժանապատիվ ապագան։

Հիմնադրամի շահառու և Եվրասիա Միջազգային Համալսարանի ուսանող Հրաչ Սաֆարյանը 2016 թ․ և 2020 թ․ արցախյան պատերազմների մասնակից է։ Ինչպես ինքն է նշում՝ նա մեկն է այն հայորդիներից, ով անցել է պատերազմ կոչվող արհավիրքով ու անցել ոչ մեկ անգամ։ Ու չնայած այդ ամենին շարունակում է ապրել ու պայքարել հանուն վաղվա հզոր Հայաստանի, հանուն այն Հայաստանի, որի համար իր ընկերները չեն խնայել անգամ սեփական կյանքը․․․

Հրաչ Սաֆարյանի մասին պատմող տեսանյութը՝ շուտով։

Share This Article
1 Comment