ՀՀ բարձրագույն խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն այս տարի Երևանում բնակարան է ձեռք բերել՝ շուրջ 32 մլն դրամ արժողությամբ։ Այս մասին տեղեկանում ենք նրա 2023 թվականի հայտարարագրից։
Բացի նշված բնակարանը, Անդրեասյանը ևս 4 անշարժ գույք ունի․ առանձնատուն՝ Հունաստանում, Երևանում բնակարան, որը 2012 թվականին ստացել է որպես նվիրատվություն։ Դրանից 1 ամիս անց էլ նա առանձնատուն ու հողամաս է գնել Դիլիջան քաղաքում։
2023 թվականի սկզբում նա 43 հազար դոլար ավանդ է ունեցել, տարվա վերջում նա վերցրել է այդ գումարը։
Անդրեասյանը 4 մլն արժողությամբ թանկարժեք զարդ է հայտարարագրել, որը որպես նվիրատվություն ստացել է 2017 թվականին։
Նրա մի քանի բանկային հաշիվներին առկա են շուրջ 10 հազար դոլար, 616 հազար դրամ, 10 հազար եվրո և շուրջ 140 հազար եվրոն գումար։
Անդրեասյանը տարվա ընթացքում եկամուտ է ստացել միայն Բարձրագույն դատախան խորհրդի աշխատակազմից՝ շուրջ 22,6 մլն դրամ։ Վարկեր չունի, հանգստի ճանապարհածախսի վրա էլ ծախսել է 7 մլն դրամ։
Կարեն Անդրեասյանը 40 % բաժնեմաս ունի «Էյ Էմ իրավաբանական ընկերություն»-ում, իսկ նրա կինն այդ նույն ընկերությունում գլխավոր իրավախորհրդատու է և մասնակից ընկերության կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմնում։
Իսկ նրա կինը՝ Եվա Առաքելյանը տարվա ընթացքում ստացել է 1,6 մլն դրամ ֆինանսների նախարարությունից, 31 մլն դրամ՝ «Էյ Էմ իրավաբանական ընկերություն»-ից որպես շահաբաժին, շուրջ 4,8 մլն դրամ նույն ընկերությունից՝ որպես աշխատավարձ, 1,2 մլն դրամ՝ «Մելլաթ» բանկից քաղաքացիաիրավական պայմանագրից ստացած եկամուտ և 384 հազար դրամ Արտաքին գործերի նախարարությւոնից որպես աշխատավարձ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում