Պաշտոնյաների ունեցվածքի մասին տեղեկություններն անհետացել են

0 Min Read

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից անհետացել են ՀՀ պաշտոնյաների ունեցվածքի մասին ներկայացված տեղեկությունները։

«Տվյալներ չկան»,- նշված է հանձնաժողովի կայքում տեղադրված բոլոր տարիների բոլոր պաշտոնյաների հայտարարագրերում։

ԿԿՀ Կրթական,հանրային իրազեկվածության վարչությունից Banksnews.am-ին հայտնեցին, որ տեխնիկական խնդիր է ու առայժմ մասնամասնել չեն կարող։

Հանձնաժողովի հայտարարագրման վարչությունից էլ հերքեցին, որ հայտարարագրերում տեղեկությունները բացակայում են, ապա նշեցին, որ հնարավոր է՝ կայքի ծանրաբեռնվածությունից է խնդիր առաջացել։

Կիսվեք այս հոդվածով