Այս տարի Մոսկվայում ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը (TSODD) տեղադրել է ավելի քան 1 716 տեսախցիկներ,- գրում է Autopilot.ru-ն։
Նշվում է, որ տեսախցիկները նախատեսված են մոտոցիկլավարների խախտումներն արձանագրելու համար։ Դրանք կարող են արձանագրել նույն խախտումները, այդ թվում ՝ արագության գերազանցումը, արգելող լուսացույցի ժամանակ երթևեկելը, ճանապարհային նշանների և գծանշումների պահանջների չպահպանումը։
Բացի այդ, տեսախցիկները կարող են ֆիքսել առանց սաղավարտի մոտոցիկլետի վարելը կամ առանց սաղավարտի ուղևոր տեղափոխելը։
Ռուսաստանի ՆԳՆ Ճանապարհային անվտանգության հետազոտական կենտրոնի տվյալներով՝ 2023 թվականին մոտոցիկլետների մասնակցությամբ պատահարների ցուցանիշների զգալի աճ է գրանցվել։
Ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն աճել է գրեթե 23%-ով (7.8 հազ.), զոհերի թիվը՝ 17%-ով (744), վիրավորների թիը՝ 22.8%-ով (8.4 հազ.)։
Նման ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով օրական լինում է առնվազն 12 զոհ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում