Կսկսի իրականացվել նոր աղբավայրի ծրագիրը. Ավինյան

1 Min Read

Այսօր Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ կսկսի իրականացվել նոր աղբավայրի ծրագիրը։

Ծրագիրը տևական ժամանակ՝ 2014թ. շրջանառության մեջ է եղել.

«Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ պետք է իրականացվեր այս ծրագիրը։ Ոչ միայն ՎԶԵԲ-ն, այլև Եվրոպական ներդրումային բանկը, բայց 2014թ.–ից, ծրագիրը կյանքի կոչելու բազմաթիվ փորձերից հետո, այն այդպես էլ չստացվեց, և մենք այս տարի որոշել ենք ծրագիրը չեղարկել առհասարակ։ Մենք ունենք արված բավարար հետազոտություններ և բավարար քանակի մասնավոր արտասահմանյան ընկերությունների կողմից առաջարկություններ, որոնք այս տարի կամփոփվեն, և կսկսվի նոր աղբավայրի ծրագիրը»։

Քաղաքապետի խոսքով՝ այն նպատակները, որ 2014թ. դրվել են, արդեն 10 տարի է՝ չեն իրականացվել:

«Դրանք չեղարկվել են։ Հիմա սկսում ենք որոշակի տվյալահեն տրամաբանությամբ, որովհետև այս ընթացքում մեծ քանակի հետազոտություններ են արվել, և այդ գիտելիքները կենտրոնացված են «Նոր աղբավայր» ՓԲԸ-ում»,- ասել է Ավինյանը:

Կիսվեք այս հոդվածով