Պաշտոններն ու կոչումները դատարկ պիտակներ են, Ձեր մասին պետք է գործերը խոսեն. Հաջողակ Մտքեր՝ հաջողակ գործարարներից

2 Min Read

Ապրել ու մտածել երեխայի նման՝ լի հետաքրքրությամբ ու զարմանքով: Սա ամենակարևոր հատկանիշն է: Ես միշտ փորձում եմ հետևել, թե ինչ են անում ինձանից ավելի փոքր մարդիկ:

Բրայան Չեսքի/Airbnb-ի համահիմնադիր/

Կարևոր չէ, թե որքան տաղանդավոր ու աշխատասեր եք, քանի որ որոշ բաներ պարզապես ժամանակ են պահանջում:

Ուորեն Բաֆեթ/ ձեռնարկատեր, ներդրող, ֆինանսիստ, տնտեսագետ/

Ռիսկի գնացեք ավելի շատ, քան մյուսները: Երազեք ավելի շատ, քան մյուսները: Ունեցեք ավելի շատ սպասելիքներ, քան մյուսները: Եղեք ավելի հոգատար ձեր հաճախորդների հանդեպ, քան ուրիշները:

Հովարդ Շուլց/ Starbucks-ի գործադիր տնօրեն/

Դուք կհանդիպեք շատ մարդկանց՝ ներդրողների, պոտենցիալ գործընկերների, տնօրենների: Նրանցից շատերը Ձեզ խորհուրդներ կտան, թե ինչպես վարեք Ձեր բիզնեսը: Ուշադիրլ լսեք նրանց, բայց հիշեք, որ վերջիվերջո, կազմակերպության ղեկավարը Դուք եք, հետևաբար, Դուք և միայն Ձեր կարծիքն են, որ նշանակություն ունեն:

Ասի Բուրակ/ Games for Change-ի տնօրեն/

Պետք է մոռանալ այցեքարտերի մասին: Պաշտոններն ու կոչումները դատարկ պիտակներ են: Ձեր մասին պետք է գործերը խոսեն, այլ ոչ թե այն, թե ինչպես են Ձեզ կոչում:

Ջեֆֆ Սազերլանդ/ ծրագրավորող, Scrum ընկերության ղեկավար/

Ձգտե՛ք հաջողության, բայց միշտ պարկեշտ եղե՛ք: Երբեք մի՛ փորձեք կեղծ որևէ բան անել, որը չի թողնի Ձեզ հանգիստ քնել:

Ռիչարդ Բրենսոն/ Virgin Group կորպորացիայի հիմնադիր, ձեռնարկատեր, գործարար/

Այն, ինչ ձեզ հարկավոր է հաջողակ գաղափարն է: Այդ դեպքում ամեն ինչ հնարավոր է և դուք կարող եք ամեն ինչի հասնել: Նորարարությունների ապագան հենց ձեր գլխում է:

Ռոն Քոնվեյ/ներդրող, Սիլիկոնյան հովտի «հրեշտակներից» մեկը/

Պետք է առավելագույնս քիչ ժամանակ ծախսել նախապատրաստման վրա: Թույլ մի տվեք ինքներդ Ձեզ մնալ պլանավորման փուլում: Տվեք ինչ-որ բան շուկային և հետևեք արձագանքին: Փորձեք ընկերների վրա: Եվ մեկընդմիշտ հիշեք՝ հաճախորդներն ավելի լավն են, քան ներդրողները:

Նիկ Գրեյ/ Museum Hack-ի հիմնադիր/

Ամենաճիշտ բիզնես-որոշումը որակավորված կադրերի վարձումն է: Ճիշտ ընտրված մարդիկ բիզնեսի հաջողության 95%-ն են:

Բրայան Թրեյսի/ հաջողության հոգեբանության ոլորտի փորձագետ, մոտիվացիոն խոսնակ, գրող/

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով