Սպանդանոցային գործունեության վերահսկողությունը կխստացվի. նախագիծ

1 Min Read

Նախագծերի ընդունմամբ կխստացվի վերահսկողությունը, որն ուղղված է կանոնակարգելու սպանդանոցային գործունեությունը: Խախտումների հայտնաբերման պարագայում պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը ստուգումների դեպքում կունենա իրավական հիմք՝ կասեցնելու կամ դադարեցնելու սպանդանոցային գործունեությունը:

Նաև սահմանվում են լիազորող նորմեր, որպեսզի նոր մշակվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախաբանում հնարավոր լինի սահմանել այն լիազորող նորմերը, որոնք լիազորում են Կառավարությանը` ընդունելու համապատասխան իրավական ակտերը:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանի տեղեկացմամբ  առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթը լրամշակվել է, կատարվել  են իրավական որոշակիության ապահովմանն ուղղված լրացումներ և խմբագրական աշխատանքներ:

Օրենսդրական փաթեթն արժանացել է դրական եզրակացության: Այն քննարկվել է հանձնաժողովի նիստում:

Կիսվեք այս հոդվածով