Միլիարդների ներդրում` բարձր տեխնոլոգիաների ոլորտում. Հարավային Կորեան ևս միացավ չիպերի արտադրության մրցավազքին. Reuters

1 Min Read

Հարավային Կորեայի կառավարությունը պլանավորում է աջակցել չիպերի արտադրությանը և ստեղծել բարձր տեխնոլոգիական կլաստեր՝ տրամադրելով $7,3 մլրդ, փոխանցում է Reuters-ը։

Պետական մեծածավալ այս ներդրումների նպատակն է կիսահաղորդիչների արդյունաբերությունում սկսված մրցակցությանը դիմակայելը։ Ֆինանսների նախարար Չխվեե Սանգ Մոկը հայտարարել է, որ շուտով կառավարությունը կբացահայտի օգնության փաթեթի մանրամասները՝ նշելով, որ կառավարությունը ներդրումներ է կատարելու միկրոսխեմաների արտադրության հումքի, ինչպես նաև նոր սարքավորումների և ընկերությունների մասով։


Samsung-ը հաջորդ շաբաթ կներկայացնի 44 մլրդ դոլար արժողությամբ չիպեր. Bloomberg


Աջակցության ծրագիրը կարող է ներառել վարկերի տրամադրում և նոր ֆոնդի ստեղծում, որի ֆինանսավորումը ենթադրում է մասնավոր ֆինանսական ինստիտուտներ- կառավարություն համագործակցությունը։

Բացի այդ՝ Հարավային Կորեան մտադրվել է ստեղծել մեգաչիպային կլաստեր Յոնգինում՝ մայրաքաղաք Սեուլից հարավ։ Այն դառնալու է աշխարհի խոշորագույն բարձր տեխնոլոգիական կենտրոններից մեկը։

Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը խոսք է տվել հաղթանակ տանել չիպերի արտադրության մրցավազքում՝ ներդրումների համար ստեղծելով բարենպաստ հարկային դաշտ։

 


«SK Hynix»-ը սկսում է նոր սերնդի հիշողության չիպերի զանգվածային արտադրությունը

 

Կիսվեք այս հոդվածով