Ամիօ բանկը, միակը Հայաստանում առաջարկում է ակնթարթային դրամական փոխանցում Հայաստանից դեպի Ռուսաստան` Ֆորա-Բանկի հաճախորդի քարտին կամ բանկային հաշվին МИГ ծառայության միջոցով:
Փոխանցում կատարելու համար բավական է միայն նշել ստացողի հեռախոսահամարը, և գումարը ակնթարթորեն հասանելի կդառնա ստացողի համար:
Նոր մեկնարկված ծառայությունից օգտվելու համար պարտադիր չէ լինել Ամիօ բանկի հաճախորդ, բավական է միայն մոտենալ բանկի ցանկացած մասնաճյուղ` մենք հասանելի ենք բոլորի համար:
Ծառայության պայմաններ`
- Փոխանցման արժույթ – ՌԴ ռուբլի
- Միջնորդավճար – 1%
- Նվազագույն գումար – 100 ռուբլի
- Առավելագույն գումար – 1 միլիոն ռուբլի
Տեղեկացնենք նաև, որ Ամիօ բանկի հաճախորդներին հասանելի է նաև փոխանցումների ստացման ծառայությունը` եթե ՌԴ-ից սպասում եք գումար, ապա այն կարող է անմիջապես հաշվեգրվել Ձեր Ամիօ քարտին/հաշվին` Ֆորա-Բանկի բջջային հավելվածի միջոցով, մուտքագրելով միայն Ձեր հեռախոսահամարը:
«МИГ» փոխանցոմների ծառայությունը գործում է՝ 24/7 ռեժիմում, հանգստյան և տոն օրերին: Մանրամասների համար այցելեք այստեղ կամ զանգահարեք +374 10 59 20 20:
Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում