Apple-ը գործարք է կնքել ChatGPT-ի հետ

1 Min Read

Apple-ը պատրաստվում է iOS 18 օպերացիոն համակարգի հաջորդ տարբերակում ներդնել ChatGPT-ի հնարավորություններ, – գրում է РБК-ն՝ հղում անելով Bloomberg-ին։

Apple-ը գործարք է կնքել արհեստական ​​ինտելեկտի (AI) նորաստեղծ OpenAI-ի հետ՝ ChatGPT տեխնոլոգիան iPhone-ի և այլ սարքերի մեջ ներմուծելու համար։

ChatGPT-ի գործառույթների օգտագործումը, ըստ համաձայնագրի, հասանելի կլինի iOS 18 օպերացիոն համակարգի հաջորդ տարբերակում:

Apple-ը նաև բանակցություններ է վարում Google-ի Gemini չաթբոտը լիցենզավորելու համար, սակայն դեռևս ոչ մի արդյունքի չի հասել:

Անցյալ տարվա մայիսի սկզբին Apple-ի գործադիր տնօրենն ասաց, որ ընկերությունն արդեն օգտագործում է AI-ն իր շատ մոդելներում, ինչպիսիք են խելացի ժամացույցները: Նա հայտարարեց, որ AI տեխնոլոգիաները կներդրվեն նաև Apple-ի այլ արտադրանքներում:

Մեկ ամիս անց տնօրենն ասաց, որ ինքն օգտագործում է ChatGPT և հիացած է այս գործիքի հնարավորություններով: Այնուհետև նա նաև ասաց, որ Apple-ը չաթբոտը կներդնի իր տեխնոլոգիաների մեջ:

Միևնույն ժամանակ, Apple-ի ղեկավարը նշել է, որ նման չաթբոտերը պոտենցիալ վտանգավոր գործիքներ են, քանի որ դրանք կարող են հանգեցնել ապատեղեկատվության։

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով