Քաղաքաշինական ծրագրերը GIS համակարգով կդառնան կառավարելի

1 Min Read

Քաղաքաշինական ծրագրերն ու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ կդառնան կառավարելի էլեկտրոնային GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգի միջոցով:

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ համակարգի ներդրմամբ Երևանի քաղաքապետարանի ու բոլոր վարչական շրջանների աշխատանքային տրամաբանությունն էականորեն կփոխվի:


Բոլոր վարչական շրջանների աշխատանքային տրամաբանությունն էականորեն փոխվելու է. քաղաքապետ


Համայնքն ամբողջապես գնել է փաթեթը. այն էլեկտրոնային քարտեզ է, որն էապես կպարզեցնի, ավելի հասանելի, թափանցիկ ու տրամաբանական կդարձնի երևանցիներին մատուցվող ծառայությունները:

Մայրաքաղաքում շարունակվում է արտաքին լուսավորության համակարգի արդիականացումը: Ապրիլի ընթացքում տեղադրվել է ավելի քան 880 էներգախնայող ԼԵԴ լուսատու և մոնտաժվել է 8600մ մալուխ: Հանձնարարվել է բակային տարածքներում տեղադրել ավելի ցածր կելվինով լուսատուներ:


Բակային հատվածներում պետք չի էդ սպիտակ լույսերը դնենք․ ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը գեղարվեստական լուսավորություն կունենա: Նախագիծը դեռևս քննարկման փուլում է: Գեղարվեստական լուսավորությամբ կապահովվի նաև «Մայր Հայաստան» հուշարձանը:

Նորք-Մարաշ վարչական շրջանում կկանաչապատվի շուրջ 10 հա տարածք, կանցկացվի ոռոգման նոր համակարգ:

Կիսվեք այս հոդվածով