Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը բոլորի ուշադրությունը հրավիրելով հայտարարել է, որ Երևանի քաղաքապետարանի, բոլոր վարչական շրջանների աշխատանքային տրամաբանությունն էականորեն փոխվելու է GIS համակարգի ներդրմամբ։
Նրա խոսքով՝ այս համակարգն ամբողջապես գնել են, և փուլ առ փուլ այս փոփոխությունները պետք է մտնեն բոլոր վարչություններ։
«Խոսքն էլեկտրոնային քարտեզի մասին է, որի վրա մենք բոլորս պետք է սկսենք աշխատել, և որն աշխատանքի տեսանկյունից էականորեն կպարզեցնի տարբեր վարչությունների աշխատանքը, ավելի հասանելի և տրամաբանական կդարձնի բոլորիս կատարվելիք աշխատանքը և երևանցիներին մատուցվող ծառայությունները»,- ասել է Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետին զեկուցել են, որ GIS համակարգը նախատեսում է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում մշակվող և գեներացնող, ինչպես նաև արտաքին աղբյուրներից ստացվող տարածական տվյալների համախմբում մեկ միասնական միջավայրում։
Սա հնարավորություն կտա համադրելով այդ տարածական տվյալներն՝ իրականացնել վերլուծություններ, ստանալ նոր արժեք տվյալային որոշումներ կայացնելու համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում