Երևանում ապրիլին 881 լեդ տեսակի լուսատու է տեղադրվել: Դրանք հիմնականում բակային տարածքներում են տեղադրվել, հները փոխարինվել են նորերով: Լեդ լուսատուները 4000 կելվին հզորության են եղել:
Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքել է, որ բակային տարածքներում 4000 կելվինի փոխարեն լեդ լուսատուները պետք է լինեին 3000 կելվին: Ավելի բարձր կելվինով լուսատուները պետք է տեղադրվեն հիմնական փողոցներում:
«Միջազգային փորձն ասում է, որ բակային հատվածներում հանգիստ լուսավորություն է պետք, և այդ ցերեկային լուսավորությունը չպետք է լինի, որպեսզի ընդհանուր միջավայրը չխաթարվի: Բակային հատվածներում էլ պետք չէ այդ սպիտակ լույսերը դնել, ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ»,- ասել է Ավինյանը:
Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն էլ տեղեկացրել է, որ որոշվել է՝ նախապես գնված 4000 կելվին հզորությամբ 6000 լուսատուներն ընթացիկ խնդիրների համար են սպասարկվելու:
Մանրամասները՝ տեսանյութում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում