Տեղի է ունեցել հանդիպում-քննարկում սնանկության օրենսգրքի նախագծի հայեցակարգին առնչվող հարցերի շուրջ

1 Min Read

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանի գլխավորությամբ, օգոստոսի 31-ին Ասիական զարգացման բանկի հայաստանյան փորձագիտական խմբի ներկայացուցիչների հետ կազմակերպվել էր հանդիպում, որի նպատակն էր քննարկել  սնանկության օրենսգրքի նախագծի հայեցակարգին առնչվող մի շարք հարցեր։ Հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

Հանդիպմանը ներկա էին նաև Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Արմինե Խառատյանը, նախարարության տարբեր ստորաբաժանանումների ներկայացուցիչներ։

Քննարկման ընթացքում նախարարության մասնագետները ներկայացրել են իրենց առաջարկները ոլորտի բարեփոխումների վերաբերյալ, որոնք մասնավորապես առնչվում էին պարտապանների ֆինանասական առողջացման գործընթացի վերահոսկողությանը, սնանկության կառավարիչների ինստիտուտին, կազմակերպությունների լուծարման վարույթի համար պահանջվող ժամկետներին և ծախսերին, ինչպես նաև կեղծ սնանկությանը։

Սնանկության օրենսգրքի մշակումն իրականացվելու է շահագրգիռ բոլոր մարմինների մասնակցությամբ քննարկումների արդյունքում՝ փորձագետների կողմից հավաքագրված խնդիրների և առաջարկների հիման վրա։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել համագործակցությունը շարունակելու և նոր քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ։

Կիսվեք այս հոդվածով