Մտքերը բխում են մթնոլորտից, որի մեջ ապրում է մարդ. դրանք ծնվում են հոգու խորքից. Հաջողակ Մտքեր

1 Min Read

Եթե լավ մտքերն անգամ մոռացված են, նրանք այնուամենայնիվ չեն մեռել:

Պուբլիլիոս Սիրոս/ գրող, դրամատուրգ, փիլիսոփա, դերասան/

Միտքն, ինչպես հոգին, հավերժ է, գործողությունը, ինչպես մարմինը՝ մահկանացու:

Գյուստավ Ֆլոբեր/ վիպասան, գրող/

Մտածել՝ նշանակում է սավառնել անսահմանության մեջ:

Ժան Բատիստ Անրի Լակորդեր/ իրավաբան/

Միմիայն մտքով կարելի է լցնել տիեզերքի անընդգրկելի տարածությունները:

Ուիլյամ Բլեյք/ նկարիչ, բանաստեղծ, փիլիսոփա, քանդակագործ/

Հիմար մտքեր ունենում է յուրաքանչյուրը, միայն խելոքը դրանք չի արտահայտում:

Ջորջ Բուշ/ պետական և քաղաքական գործիչ/

Խորհելը ճանաչողության համար նույնն է, ինչ մարսողությունը ուտելիքի համար, այն քաղում է կյանքի համար անհրաժեշտ ամեն բան:

Թրայոն Էդվարդս/ աստվածաբան, գրականագետ/

Մտքերը բխում են մթնոլորտից, որի մեջ ապրում է մարդը. դրանք ծնվում են հոգու խորքից:

Էռնստ Թելման/ քաղաքական գործիչ, հեղափոխական և արհմիութենական գործիչ/

Միտքը անտեսանելի բնություն է, բնությունը՝ տեսանելի միտք:

Հայնրիխ Հայնե/ բանաստեղծ, լրագրող, քննադատ, փաստաբան/

Միտքը ընդամենը կայծակ է գիշերվա մեջ, սակայն այդ կայծակն ամեն ինչ կարող է փոխել:

Անրի Պուանկարե/ մաթեմատիկոս, փիլիսոփա, ֆիզիկոս, ճարտարագետ, գրող/

TAGGED:
Share This Article