Եթե լավ մտքերն անգամ մոռացված են, նրանք այնուամենայնիվ չեն մեռել:
Պուբլիլիոս Սիրոս/ գրող, դրամատուրգ, փիլիսոփա, դերասան/
Միտքն, ինչպես հոգին, հավերժ է, գործողությունը, ինչպես մարմինը՝ մահկանացու:
Գյուստավ Ֆլոբեր/ վիպասան, գրող/
Մտածել՝ նշանակում է սավառնել անսահմանության մեջ:
Ժան Բատիստ Անրի Լակորդեր/ իրավաբան/
Միմիայն մտքով կարելի է լցնել տիեզերքի անընդգրկելի տարածությունները:
Ուիլյամ Բլեյք/ նկարիչ, բանաստեղծ, փիլիսոփա, քանդակագործ/
Հիմար մտքեր ունենում է յուրաքանչյուրը, միայն խելոքը դրանք չի արտահայտում:
Ջորջ Բուշ/ պետական և քաղաքական գործիչ/
Խորհելը ճանաչողության համար նույնն է, ինչ մարսողությունը ուտելիքի համար, այն քաղում է կյանքի համար անհրաժեշտ ամեն բան:
Թրայոն Էդվարդս/ աստվածաբան, գրականագետ/
Մտքերը բխում են մթնոլորտից, որի մեջ ապրում է մարդը. դրանք ծնվում են հոգու խորքից:
Էռնստ Թելման/ քաղաքական գործիչ, հեղափոխական և արհմիութենական գործիչ/
Միտքը անտեսանելի բնություն է, բնությունը՝ տեսանելի միտք:
Միտքը ընդամենը կայծակ է գիշերվա մեջ, սակայն այդ կայծակն ամեն ինչ կարող է փոխել:
Անրի Պուանկարե/ մաթեմատիկոս, փիլիսոփա, ֆիզիկոս, ճարտարագետ, գրող/
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում