«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» կանոնակարգն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից

0 Min Read
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հիշեցնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի N98 որոշմամբ հստատված Եվրասիական տնտեսական միության «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը (ԵԱՏՄ ՏԿ 047/2018) ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից:
«Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց գործունեությունը համապատասխանեցնել նշված կանոնակարգի պահանջներին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կիսվեք այս հոդվածով