Նախագիծը թողարկվել է Decentraland-ում, երրորդ ամենամյա՝ Metaverse Art Week ցուցահանդեսի ժամանակ, որն անցկացվել է օգոստոսի 24-28-ը: Ցուցահանդեսի ավարտից հետո Ֆրիդայի արվեստի գործերը և հուշանվերները դարձել են Metaverse-ի անբաժանելի մասը: Հայտնում է Cointelegraph-ը։
Metaverse-ի օգտատերերն այժմ կարող են այցելել Կարմիր տուն, որը Մեխիկոյում գտնվող ընտանիքի տան թվային կրկնօրինակն է, քայլել սենյակներով, նայել արվեստի գործերը և կարդալ մտերիմների պատմած զվարճալի պատմությունները:
Տան սենյակները ներկայացնում են Ֆրիդա Կալոյի կյանքի քիչ հայտնի մասերը։ Դրանք ցույց են տալիս, թե ինչպիսին է եղել նկարչուհու կյանքը՝ նախքան նրա տխրահռչակ հարաբերությունները մեքսիկացի նկարիչ Դիեգո Ռիվերայի հետ: Ի տարբերություն իր վիրտուալ տարբերակի՝ իրական Կարմիր տունը մասնավոր սեփականություն է, որը տերերը չեն ցանկանում վերածել թանգարանի։
Ֆրիդա Կալոյի Մետավերսը իրականություն է դարձել շնորհիվ Ezel.life-ի՝ թվային ակտիվների առաջատար ընկերության: Այն կենտրոնացած է արվեստի օրիգինալ ստեղծագործությունների արժեքը առավելագույնի հասցնելու ուղղությամբ:
Նախագծի պատասխանատու Ezel թիմի ներկայացուցիչները հայտնել են, որ հավաքել են Ֆրիդային պատկանող մոտ 800 տարբեր իրեր, այդ թվում՝ էսքիզներ և բնօրինակ արվեստի գործեր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում