Երբ սիրո ուժը հաղթի իշխանության հանդեպ սիրուն, աշխարհը կճանաչի խաղաղությունը. Հաջողակ Մտքեր խաղաղության մասին

1 Min Read

Բոլորը մտածում են, թե ինչպես փոխել աշխարհը, բայց ոչ ոք չի մտածում, թե ինչպես փոխի իրեն:

Լև Տոլստոյ/ գրող/

Անհրաժեշտ է խաղաղ օրերին կանխատեսել ամեն բան, ինչը կարող է օգտակար լինել պատերազմի ժամանակ:

Պուբիլիոս Սիրոս/ գրողդրամատուրգ,փիլիսոփա, դերասան/

Աշխարհում համընդհանուր խաղաղություն կտիրեր, եթե չլինեին «իմ» և «քո» հասկացությունները:

Հենրի Ֆիլդինգ/ գրող, լրագրող, իրավաբան, դատավոր, վիպասան, դրամատուրգ/

Խաղաղությունը հազարավոր մղոնների ճանապարհորդություն է և այն պետք է անցնել քայլ առ քայլ:

Լինդոն Բեյնս Ջոնսոն/ ԱՄՆ նախկին նախագահ/

Խաղաղության տանող ճանապարհ չկա, խաղաղությունը հենց ճանապարհ է:

Մահաթմա Գանդի/ քաղաքական գործիչ, լրագրող, փիլիսոփա, ազատության մարտիկ/

Անհնար է ուժով խաղաղություն պահպանել: Խաղաղությունը հաստատվում է փոխըմբռնման շնորհիվ:

Ալբերտ Էյնշտեյն/ տեսաբան, ֆիզիկոս/

Եթե ուզում ես հաշտություն կնքել թշնամուդ հետ, պետք է աշխատես նրա հետ: Այդ դեպքում նա կդառնա քո գործընկերը։

Նելսոն Մանդելա/քաղաքական գործիչ, փաստաբան, սցենարիստ/

Երբ սիրո ուժը հաղթի իշխանության հանդեպ սիրուն, աշխարհը կճանաչի խաղաղությունը:

Ջիմի Հենդրիքս/ կիթառահար, երաժիշտ, վոկալիստ/

Խաղաղությունը հակամարտության բացակայությունը չէ, այլ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու կարողությունը:

Ռոնալդ Ռեյգան/ կինոդերասան, քաղաքական գործիչ, սցենարիստ, հաղորդավար/

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով