Nescafe-ն 196 մլն դոլար կներդնի Բրազիլիայում. ինչ նպատակ ունի ընկերությունը. Reuters

1 Min Read

Nestle-ն նախատեսում է մինչև 2026 թվականը 196.5 մլն դոլար ներդնել Բրազիլիայում՝նպատակ ունենալով ընդլայնելու արտադրական հզորությունն ու Nescafe-ի վաճառքը, որպեսզի թիրախավորի երիտասարդ սպառողներին,- գրում է Reuters-ը:

Nescafe ապրանքանիշն առաջին անգամ ստեղծվել է Բրազիլիայում՝ լուծվող սուրճ վաճառելու համար, իսկ այսօր այն ունի ապրանքների ավելի լայն տեսականի:

Ընկերությունը ձգտում է գրավել ավելի երիտասարդ սպառողների, ովքեր ցանկանում են նոր ըմպելիքներ փորձարկել, և ովքեր պատրաստ են սովորականից ավելի շատ վճարելու մեկ բաժակ ավանդական սուրճի համար:

«Մենք ապրում ենք պրեմիում դասի սուրճի սպառման ժամանակաշրջանում, և դա Բրազիլիայում սուրճի օգտագործումն ավելի բարդ է դարձնում», — հարցազրույցում ասել է Nestle ապրանքանիշի ղեկավարը:

Ներդրումների մի մասն ուղղվելու է սպառման ընդլայնմանը, ընդ որում ընկերությունն ակնկալում է չորս տարվա ընթացքում կրկնապատկել սուրճ պատրաստող սարքավորումների թիվը՝ այն հասցնելով 44 000-ի:

Nestle-ն հայտնել է, որ Nescafe-ի վաճառքը Բրազիլիայի մանրածախ շուկայում ակնկալվում է, որ չորս տարվա ընթացքում կաճի տարեկան 15%ով ՝ գերազանցելով կանխատեսված 5-6% աճը:

 

 

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով