🔸Ամեն մի «ես» հանցավոր ապստամբ է, ամեն մի «եսականություն» բարոյական մահափորձ է այն Մեծ Ամբողջի դեմ, որ ազգ է կոչվում:
🔸Ով հեռանում է իր կրոնից, անձնասպանորեն կտրում է իր հոգևոր զարկերակը: Մի օր հայությունը պիտի ների թուրքերին, բայց ոչ թե նրանց առջև ծնկի եկած, այլ նրանց ծնկի բերած։
🔸 Ոգեշունչ էր քրիստոնեությունը և հենց այդ է պատճառը, որ նրա գիրկը նետվողներից առաջինը եղավ հայը:
🔸 Իմ հոգին զույգ հենարաններ ունի` Աստված և հայրենիք:
🔸 Նա, ով ընդունում է Աստծու գոյությունը, ընդունում է նաև իր պարտականությունը հանդեպ գերագույն իրականության՝ Ազգ, Հայրենիք, Պետություն
🔸 Ներիր, Տեր, ներիր, եթե մի օր հայրենիքիս օգտակար լինելու համար մեղանչեմ քո դեմ:
🔸Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ և կործանվում դրա պակասից։
🔸 Մի ժողովուրդ, որն իրեն պետք եղած ուժն իրենից դուրս է փնտրում, կուրորեն իր պարտությունն ու անկումն է նախապատրաստում։
🔸Հաղթելու գաղտնիքը – Մարդը, նրա ստեղծագործ միտքը, նրա կամքը, նրա ոգին է դեպի իրեն թեքում հաղթության նժարը: Նյութական, զենք, ամրություն, հաջող դիրքեր միայն այնքան արժեք ունեն, որքան միտք, կամք, ցանկություն է դնում մարդը նրանց գործածության մեջ:
🔸 Մարդն է իր հաղթությունների և պարտությունների պատճառը: Եվ հաղթում է նա, որն արդեն հաղթել է իր կենդանական բնազդը, իր եսը, իր վախը, երբ արդեն հաղթել է ինքն իրեն: