Հայաստանում այս տարվա մարտ ամսին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 307 հազար 655 դրամ։
Պետական հատվածում մարտ ամսին միջին աշխատավարձը կազմել է 213 հազար 443 դրամ, մասնավոր հատվածում՝ 345 հազար 621 դրամ։
Նշենք, որ փետրվարին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել էր 273 հազար 425 դրամ։
Հայաստանում ամենաշատ աշխատողները մանրածախ և մեծածախ առևտրի, ավտոմեքենաների նորոգման ոլորտում են՝ շուրջ 126 հազար։
Դրան հաջորդում է կրթության ոլորտը՝ 124 հազար, երրորդ տեղում մշակող արդյունաբերությունն է՝ շուրջ 86 հազար։
Ամենաբարձր վարձատրությունն ունեն ՏՏ և կապի ոլորտի աշխատակիցները՝ միջին աշխատավարձը` շուրջ 890 հազար։ Միայն Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջին աշխատավարձը 1 մլն 107 հազար դրամ է։
Երկրորդը՝ Ֆինանսների և ապահովագրության ոլորտն է՝ 854 հազար դրամ միջին աշխատավարձով։ Երրորդ տեղում՝ հանքարդյունաբերության ոլորտն է՝ 471 հազար դրամ միջին աշխատավարձով:
Մանրամասները՝ տեսանյութում: