Մոսկվայի և Երևանի միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականին հասել Է ռեկորդային ցուցանիշի և գերազանցել 7 մլրդ դոլարը:
Այս մասին հայտարարել Է նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ,- գրում է РБК-ն։
«Ապրանքաշրջանառությունը հասել է ավելի քան 7 մլրդ դոլարի: Նման ծավալի մեր առևտրատնտեսական հարաբերություններում նախկինում երբեք չի եղել»,- ասելէ նա:
Նախագահի խոսքով՝ դա պայմանավորված է Հայաստանի արտահանման ծավալների աճով։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ 2023 թվականի հունվարից մինչև մայիս Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 86%-ով։ Մեկ տարի առաջ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասնել էր 5 մլրդ դոլարի։
Նշվում է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները վերջին ամիսներին սրվել են, հատկապես 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողություններից հետո։
ՀՀ ԱԳՆ-ն Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի այցի օրը հայտարարեց, որ Երևանը 2024-ին չի ֆինանսավորելու ՀԱՊԿ գործունեությունը:
Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը․ ԱԳՆ
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում