ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

0 Min Read

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) տեղյակ է ֆինանսավորումը դադարեցնելու Երեւանի որոշման մասին, սակայն Հայաստանը մնում է կազմակերպության անդամ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ-ում աղբյուրը։

«Սա նորություն չէ, մենք տեղյակ ենք, բայց Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը, 2024 թվականին հանրապետությունը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով