Apple-ը նոր սարքի արտոնագիր է ստացել, որը կարելի է ամրացնել հագուստին, ենթադրաբար, վերնաշապիկի օձիքին․ գրում է Ferra.ru-ն։
Սարքը, որը կոչվում է Directional Sound Wearable Device, լսողության և հաղորդակցման նորարարական գործիք է:
Այս սարքի կոնցեպտը հիշեցնում է Star Trek շարքի կոմունիկատորները՝ ապահովելով ներկառուցված խոսափողի և բարձրախոսի միջոցով հաղորդակցվելու հնարավորություն:
Այն նախատեսված է օգտատիրոջ ականջներից որոշակի հեռավորության վրա ձայն հաղորդելու համար՝ առաջարկելով այլընտրանք ավանդական ականջակալներին:
Բացի հիմնական աուդիո առանձնահատկություններից, սարքը հագեցած է տարբեր սենսորներով, որոնք կարող են փոփոխվել ՝ կրողի կարգավիճակի ցուցանիշները հայտնաբերելու և չափելու համար:
Արտոնագիրն առաջին անգամ ներկայացվել է 2023 թվականին, և դրա գրանցումը տեղի է ունեցել վերջերս, ինչը հավանական է դարձնում սարքի՝ մոտ ապագայում շուկայում հայտնվելը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում