Microsoft-ը 3,3 միլիարդ դոլար արժողությամբ տվյալների կենտրոն կբացի Վիսկոնսինում, այն նույն վայրում, որտեղ Foxconn-ը նախատեսում էր կառուցել 10 միլիարդ դոլար արժողությամբ գործարան: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան հայտարարությունը։
Թայվանական էլեկտրոնիկայի արտադրողը հետագայում հրաժարվեց մի հաստատություն բացելու ծրագրերից, որը Դոնալդ Թրամփը անվանել էր «աշխարհի ութերորդ հրաշալիք»:
Microsoft-ի տվյալների կենտրոնը կգտնվի Ռասին կոմսությունում, շինարարության ընթացքում կաշխատի 2300 մարդ, բացվելուց հետո կստեղծի 2000 մշտական աշխատատեղ։ Բացի այդ, Microsoft-ը, համագործակցելով տեղի քոլեջի հետ, մտադիր է վերապատրաստել 1000 մարդու հետագայում տվյալների կենտրոնում աշխատելու համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում