ՌԴ-ի և ՀՀ-ի ապրանքաշրջանառությունը գերազանցել է 7 մլրդ դոլարը, նման ծավալ երբեք չի եղել. Պուտին

0 Min Read

Ռուսաստանի և Հայաստանի ապրանքաշրջանառությունը գերազանցել է 7 մլրդ դոլարը, սա ռեկորդ է, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:

«Ապրանքաշրջանառությունը հասել է ավելի քան 7 միլիարդ դոլարի։ Նման ծավալ մեր առևտրատնտեսական կապերում նախկինում երբեք չի եղել»,- ասել է ՌԴ նախագահը։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով