Բանկային միլիոնատերերի թիվն աճում է ըստ Եվրոպական բանկային ղեկավարության, բայց կանայք կարծես թե չեն շահում այս հարցում:
Այս մասին գրում է Euronews-ը։ ԵՄ-ում ամենաբարձր վարձատրվող բանկային աշխատողների ավելի քան 90%-ը տղամարդիկ են, համաձայն Եվրոպական բանկային մարմնի (EBA) կողմից հրապարակված թվերի:
Տարեկան ավելի քան 1 միլիոն եվրո վաստակող ԵՄ բանկիրների թիվը 2022-ին 2000 էր՝ 2014-ի ընդամենը 939-ի փոխարեն:
Բարձր եկամուտ ունեցողները կենտրոնացած են ԵՄ խոշորագույն տնտեսություններում, որտեղ գտնվում են այնպիսի խոշոր ֆինանսական կենտրոններ, ինչպիսիք են Ֆրանկֆուրտը, Փարիզը և Միլանը: ԵՄ ամենախոշոր ֆինանսական կենտրոնում՝ Գերմանիայում,ամենաբարձր վարձատրվող բանկիրների միայն 7,4%-ն են կանայք:
Ամերիկյան խոշոր ֆինանսական կոնգլոմերատ Citigroup-ն առաջին անգամ ստեղծեց Ուոլ Սթրիթը (8 բլոկ-երկարություն ունեցող փողոց, որը Նյու Յորքի գործարար և ֆինանսական կենտրոններից է), երբ 2020-ին նոր գործադիր տնօրեն նշանակեց կնոջ՝ Ջեյն Ֆրեյզերին, իսկ իսպանական Banco Santander-ը հայտնի է տնօրենների խորհրդի կին ներկայացուցիչ Անա Բոտինիով։
Այնուամենայնիվ, իննչպես նշում է Euronews-ը, բանկային գործունեությունը հիմնականում շարունակում է մնալ «տղամարդկանց աշխարհը»՝ ղեկավար պաշտոններում։
Անգլիայի Բանկի 2021 թվականի ուսումնասիրության համաձայն՝ Մեծ Բրիտանիայի բանկի բարձրաստիճան աշխատակիցների միայն 20%-ից մի փոքր ավելին են կանայք, թեև դա կրկնապատիկ է, քան 2001թ.-ին։
ԵՄ բանկային օրենսդրությունը հաստատում է, որ տարբեր բանկային խորհուրդներում սեռային, տարիքային և ռասսայական հավասարակշռությունը նպաստում է աշխատանքում արդյունավետության բարձրացմանը, քանի որ քիչ հավանական է, որ նման աշխատակազմում խմբային մտածողությունը հաղթի:
Իսկ Եվրոպական կենտրոնական բանկն ասում է, որ բարձրաստիճան անձնակազմի նշանակումները ստուգելիս հաշվի է առնում գենդերային հավասարակշռությունը:
Վիճակագրության մեջ կանանց և տղամարդկանց վարձատրության այս խզվածքը մտահոգիչ է պատկան մարմինների համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում