Ժողովրդից է ամեն հաղթանակ, անկարող ղեկավարից՝ ամեն պարտություն. Հաջողակ Մտքեր՝ հաղթանակի հասնելու մասին

1 Min Read

Միասնություն՝ ահա թե որն է հաղթանակի գրավականը, իսկ պատերազմի թե խաղաղության մեջ՝ միևնույն է։

Գեորգ Ռոլենհագեն/ բանաստեղծ, ուսուցիչ/

Ո՛չ թե զենքի այս կամ այն տեսակը, այլ արդարացի գործն է իրական առավելություն տալիս քեզ թշնամուդ նկատմամբ։ 

Սերվանտես

Հաղթողին խաղաղությունը ձեռնտու է, իսկ պարտվողին՝ ուղղակի անհրաժեշտ։

Լուկիոս Անեուս Սենեկա (Սենեկա կրտսեր)/ 

Հաղթում են միայն նրանք, ովքեր մարտնչում են։

Լուի Անտուան Լեոն դը Սեն-Ժյուստ                /ռազմական և պետական գործիչ/

Հակառակորդն ապահովում է իր հաղթանակը, եթե ձեզ ստիպում է հավատալ նրան, ինչ հայտարարում է ձեր մասին։

Պոլ Վալերի/ փիլիսոփա, բանաստեղծ, լրագրող, գրող, պրոֆեսոր, քննադատ/

Խիզախ մտքերը առաջատար խաղաքարերի դերն են կատարում․ դրանք ապահովում են հաղթանակը։

Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե/ քաղաքական գործիչ, նկարիչ, փիլիսոփա, աստվածաբան/

Մարդիկ ծնված են հաղթանակների, այլ ոչ թե պարտությունների համար։

Հենրի Դեյվիդ Թորո / գրող, փիլիսոփա, հասարակական գործիչ, նատուրալիստ/

ժողովրդից է ամեն հաղթանակ, անկարող ղեկավարից՝ ամեն պարտություն:

Գարեգին Նժդեհ/ ռազմական և պետական գործիչ, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ/

TAGGED:
Share This Article