Տեղահանվածներին մասնագիտական ուսուցում տրամադրելու և աշխատանքով ապահովելու ծրագրից օգտվում է շուրջ 780 անձ

1 Min Read
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման և աշխատանքով ապահովման պետական աջակցության ծրագրից այս պահի դրությամբ օգտվում է շուրջ 780 անձ։
Այս մասին հայտնում են ԱՍՀՆ-ից:
Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում շարունակվում է հայրենակիցների հաշվառման գործընթացը։
«Հիշեցնենք, որ միջոցառման շահառու դառնալու համար ԼՂ-ից բռնի տեղահանված 16-63 տարեկան անձինք կարող են դիմել ՄՍԾ տարածքային կենտրոն, որտեղ հաշվառվելուց հետո կարող են օգտվել առաջարկվող երեք բաղադրիչներից մեկից՝
  • անցնել մասնագիտական ուսուցում, որից հետո ձեռք բերել աշխատանք.
  • անցնել աշխատանքային փորձառություն, որից հետո՝ աշխատանք.
  • անցնել մասնագիտական ուսուցում, որից հետո ձեռք բերել աշխատանքային փորձառություն և ապա՝ աշխատանք»,- նշված է հայտարարության մեջ։

Կիսվեք այս հոդվածով