Յունիբանկը 4.1 միլիարդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը. Բանկն ամփոփում է ֆինանսական տարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Դինամիկ գործունեություն, ֆինանսական կայուն ցուցանիշներ. 2023-ի արդյունքներն է ամփոփում Յունիբանկը, որոշում՝ բաժնետերերը շահութաբաժիններ կստանան:

Նախորդ տարի Յունիբանկը 4.5 միլիարդ դրամ շահույթ է ունեցել: Բանկը 4.1 միլիարդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը. բանկում արձանագրում են` շահութաբաժիններ վճարելու որոշումն արտացոլում է իրենց 2023-ի արդյունավետ աշխատանքը։

Այսպիսով, Յունիբանկը շարունակում է ազնիվ ու հուսալի ֆինանսական գործընկեր մնալ, լսել հաճախորդին, մարդկանց ու բիզնեսի համար օգտակար և շահավետ լուծումներ գտնել. սա է բանկի ռազմավարությունը։

2023-ին Յունիբանկի կապիտալը գերազանցել է 40 միլիարդ դրամը, ակտիվների ծավալը` 289 միլիարդ դրամը։ Ֆոնդային բորսայում բանկի բաժնետոմսերն այժմ վաճառվում են անվանական արժեքից 3 անգամ բարձր գնով։

Բանկի նախորդ տարվա ձեռքբերումները գնահատվել են նաև միջազգային մրցանակաբաշխություններում: Յունիբանկի Private Banking-ը՝ Յունիբանկ Պրիվեն, ճանաչվել է լավագույնը Հայաստանում՝ ըստ Euromoney Global Private Banking Awards 2023-ի:

2023-ին Յունիբանկը Երևանում և մարզերում ընդլայնել է իր ներկայությունը. բանկն այսօր 50 մասնաճյուղ և ավելի քան 100 պրոմո կետ ունի։ Բանկի համար կարևոր ուղղություն է նաև հիփոթեքային պորտֆելը: 2022-ի համեմատ 2023-ին այն եռապատկվել է, պետական աջակցության ծրագրերով վարկեր են տրամադրել նաև Արցախից բռնի տեղահանվածներին:

Սոցիալական պատասխանատվություն, բարեգործական, հովանավորչական ծրագրերում ներգրավվածություն, կրթության, սպորտի, բնապահպանության ոլորտների զարգացում. ցանկն այսքանով չի սահմանափակվում:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

Share This Article